Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը չի ուզում Եվրոպա մտնել

ԱՄՆ-ը չի ուզում Եվրոպա մտնել
14.10.2017 | 07:36

ԱՄՆ-ը չի պատրաստվում մեծացնել իր զինված ուժերը Եվրոպայում և խախտել ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտը` ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը: «Մենք շարունակում ենք հակված մնալ թափանցիկությանը»,- ասել է նա։


««Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում ԱՄՆ-ը ռոտացիոն հիմունքով փոխում է զրահատանկային բրիգադները յուրաքանչյուր 9 ամիսը մեկ»,- նշել է Մայքլը՝ անվանելով դա հավաքական անվտանգությանն ԱՄՆ-ի հանձնառության դրսևորում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների լույսի ներքո։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ